Թայվանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլ 03,2024 13:20
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, տուժել է 736 մարդ, հայտնել են տեղի իշխանությունները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 4 զոհ, 97 վիրավոր։ Կղզու ափերի մոտ ցնցումներ են գրանցվել առավոտյան։ Դրանց ուժգնությունը հասել է 7,2 մագնիտուդի։ Երկրաշարժը զգացվել է ամբողջ Թայվանում։
Կղզում տարեկան 2-4 երկրաշարժ է գրանցվում:
Վերջին անգամ բնական աղետը տեղի է ունեցել 1999 թ.-ի սեպտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ ցնցման ուժգնությունը հասել է 7,3 մագնիտուդի։ Զոհվել էր 2,4 հազար մարդ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
