Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ
Հուլիս 07,2026 16:24
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավելի ուշ կտեղեկանան, թե երբ է հրապարակվելու որոշումը։ Նրա ներկայացմամբ` առաջադրված մեղադրանքում հանցագործության մասին ընդհանրապես խոսք չկա։ «Իրենք ասում են՝ իբրև թե Ծառուկյանը Իրանի քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն, փողերի լվացում է կատարել։
Մենք դատարանում փաստաթղթերով հիմնավորեցինք, որ այդ մարդիկ փաստաթղթեր են ստորագրել, որ հենց իրենք են պարտք Ծառուկյանին, որ իրենք գումարները չեն վերադարձրել Ծառուկյանին, բայց պարտավորվել էին վերադարձնել 2026 թվականին։
Մենք հիմնավորեցինք Իրանի դատարանի որոշումով, քանի որ նույն պրոցեսը այնտեղ են սկսել, այնտեղ դատարանը որոշել է, որ հանցագործություն չկա․ քաղաքացիաիրավական գործընթացներ են», – ասել է Սարգսյանը:
