Իրենց երեխաներին 1–ին դասարան հայտագրած ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին․ ԿԳՄՍՆ | Region

Իրենց երեխաներին 1–ին դասարան հայտագրած ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին․ ԿԳՄՍՆ

Հուլիս 07,2026 22:15

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են  հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

«Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է  երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։

Դիմել էլեկտրոնային եղանակով

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Դիմել թղթային եղանակով

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։

Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից  հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։

Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը»։

Նորություններ