Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 04,2024 08:30

Երևան քաղաքում՝

Ապրիլի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-6-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 6-7-ին առանձին վայերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 6-8-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     25.4°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         0.7°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     10.0°C

Նորություններ