Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ը կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռու և Տավուշի մարզերում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
