Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեցին | Region

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեցին

Հուլիս 09,2026 19:54

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեցին 2 ամսով՝ մինչև սեպտեմբերի 18-ը։

Որոշումը հրապարակեց հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի տնային կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդություն դատախազությունն էր ներկայացրել։

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց, իսկ կալանքի պայմանները թողնվեցին անփոփոխ։

Նորություններ