Շիրակի մարզի որոշ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրկնակի նվազել է | Region

Շիրակի մարզի որոշ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրկնակի նվազել է

Ապրիլ 03,2024 19:59

Շիրակի մարզում գյուղատնտեսության ոլորտն արդեն մի քանի տարի   անկում է գրանցում: Գյուղերում  խոշոր եղջերավոր անասունների պակասը զգալի է, որոշ բնակավայրերում կրկնակի է նվազել : Պաշտոնական տվյալները, սակայն, այլ բան են փաստում:  Շիրակի մարզպետարանի տվյալներով, մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է ճիշտ այնքանով, որքանով ամբողջ  հանրապետությունում, այսինքն՝ 3,6 տոկոսով:

Այնինչ, անասնապահությունը Շիրակի մարզի գյուղերում վաղուց եկամուտ ապահովող ճյուղ չէ, զանգվածային մորթ էր սկսվել դեռ 2-3 տարի առաջ, երբ խոտն էր քիչ ու շատ թանկ: Շարունակվում  է նաև հիմա: Ճյուղի զարգացմանը միտված պետական աջակցության ծրագրերը բավարար չեն: Եկամտաբեր անասնապահություն ունենալու երաշխիքը  պետությունը տեսնում է խելացի անասնագոմերի կառուցմամբ: Բայց Շիրակի մարզում այս ծրագրով ընդամենը 5 անասնագոմ է կառուցվել, մեկի շինարարությունն էլ անավարտ է: 

Նորություններ