Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին | Region

Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Հուլիս 10,2026 19:17

Հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։

Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ջրահեղձ եղած տղան պայմանագրային զինծառայող էր, նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։

Նորություններ