Հայաստանում Դանիայի դեսպանը մասնակցել է Սյունիքում ԵՄ առաքելության պարեկությանը | Region

Հայաստանում Դանիայի դեսպանը մասնակցել է Սյունիքում ԵՄ առաքելության պարեկությանը

Հուլիս 10,2026 20:02

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի ստորաբաժանման ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Տոֆտ Սորենսենին:

Այս մասին ԵՄ առաքելությունը հայտնել է X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ:

Այցի ընթացքում դիվանագետը ծանոթացել է առաքելության մանդատին, դրա խնդիրներին և Սյունիքի մարզում իրականացվող գործունեությանը: Բացի դրանից, դեսպանը միացել է դիտորդների պարեկային խմբին և անձամբ ծանոթացել Կապանի տարածաշրջանում առաքելության աշխատանքին:

Առաքելությունում նաև հիշեցրել են, որ Դանիան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներկայացված է վեց մասնագետով:

Նորություններ