ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ | Region

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ

Հուլիս 11,2026 15:03

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է  Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին՝ տեղեկանալու նրանց ուսումնական հետաքրքրությունների, մասնագիտական նպատակների և Հայաստանում ձեռք բերած փորձի մասին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Ուսանողները ներկայացրել են պետական կառույցներում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում և մշակութային հաստատություններում իրենց գործունեությունը, ինչպես նաև կիսվել մտքերով, թե ինչպես կարող է այս փորձը նպաստել հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը։

«Մաղթում ենք նրանց հաջողություններ ծրագրի հետագա ընթացքում»,- ասված է դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ:

Նորություններ