Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակությունը կայցելի Հայաստան | Region

Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակությունը կայցելի Հայաստան

Ապրիլ 04,2024 19:01
Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության՝ դեպի Հայաստան առաջին այցը։
«Պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանադական ընկերություններ։
Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՀՀ կառավարական ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ։
Այցի նպատակներն են անմիջական կապեր հաստատել հայ գործընկերների հետ, տեղում ուսումնասիրել հայ-կանադական համագործակցությունը խորացնելու եղանակներ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նորություններ