Ինտերը 11-մետրանոցներով հաղթեց Ման Սիթիին. Մխիթարյանը մասնակցեց խաղին | Region

Ինտերը 11-մետրանոցներով հաղթեց Ման Սիթիին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Օգոստոս 01,2026 22:01

Նախամրցաշրջանային ընկերական հանդիպումների շրջանակում ուժերը չափեցին «Մանչեսթեր Սիթին» և Միլանի «Ինտերը»։ Հատկանշական է, որ սա անգլիական ակումբի առաջին հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի գլխավորությամբ։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Խաղի 14-րդ րոպեին Մուբամա Դիվինը առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին», ակայն ընդամենը վեց րոպե անց Բենժամին Պավարը վերականգնեց հավասարությունը։ Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ առավել դիպուկ գտնվեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները՝ հաղթելով 3-1 հաշվով։

«Ինտերի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտում անցկացրեց 46 րոպե։

Ինչ վերաբերում է թիմերի առաջիկա հանդիպումներին, ապա «Մանչեսթեր Սիթին» հաջորդ ընկերական խաղում կմրցի «Կ-Լիգայի Աստղերի» թիմի հետ, իսկ «Ինտերը» ուժերը կչափի «Միլանի» դեմ։

Գոլերը` ԱՅՍՏԵՂ

armsport.am

Նորություններ