Ի՞նչ եմ զգում կրկին Ռեալը գլխավորելիս․ առայժմ՝ ոչինչ․ Մոուրինյու
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ավստրիական Կլագենֆուրտում կայացած «Ֆիորենտինայի» հետ ընկերական հանդիպման արդյունքը (2:2):
Պորտուգալացի մասնագետը, ով վերադարձել է «արքայական» ակումբ, Real Madrid TV-ի եթերում կիսվել է իր տպավորություններով՝ առանձնացնելով թիմի երեք տարբեր դեմքերը։
Ըստ մարզչի՝ երկրորդ խաղակեսում հանդիպումն ավելի կոշտ և ֆիզիկական բնույթ ստացավ.
Խոսելով խաղավերջի և «երրորդ դեմքի» մասին՝ Ժոզեն ընդգծել է ֆուտբոլիստների նվիրվածությունն ու թիմային ոգին.
«Այդ վիճակն ինձ ամենաշատը դուր եկավ։ Թիմը գերհոգնած էր, բայց կարողացավ մնալ միասնական ու վերադարձնել խաղի վերահսկողությունը։ Դումֆրիսն ու Էնդրիկը ընդամենը երեք օր են մարզվել մեզ հետ, բայց 70 րոպեից ավելի խաղացին։ Դա ֆանտաստիկ ջանք էր, որն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես շնորհակալություն հայտնեցի նրանց իրենց նվիրվածության համար։ Ինձ ամեն ինչ դուր եկավ»։
Մոուրինյուն հավելել է, որ հանդիպումից առաջ ֆուտբոլիստներին հիշեցրել է գլխավոր կանոնը. «Ռեալը» մնում է «Ռեալ» անգամ ընկերական խաղերում, ուստի պետք է խաղադաշտ դուրս բերեր բոլոր նրանց, ովքեր այդ պահին հասանելի էին.
Իհարկե, ինձ անհանգստացնում է հիմնական կազմի մյուս խաղացողների բացակայությունը։ Կցանկանայի երեք շաբաթ լիարժեք նախապատրաստվել նրանց հետ միասին, բայց դա անհնար է։ Երկուշաբթի մեզ կմիանան Վինիսիուսը, Բրահիմն ու Բերնարդու Սիլվան, իսկ մնացածներն աստիճանաբար կժամանեն»։
Հարցին, թե ինչ է զգում կրկին «Ռեալը» գլխավորելիս, պորտուգալացին պատասխանել է իրեն բնորոշ սառնասրտությամբ.
Նորություններ
