Ինչպե՞ս է Ախթալան հաղթահարում ջրհեղեղի և արտագաղթի հետևանքները
Ախթալան մինչեւ 1995թ.-ը եղել է քաղաքատիպ ավան, այնուհետ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: 1970-ականներին Ախթալայում շուրջ 4500 մարդ է ապրել՝ 1 տասնյակից ավելի ազգերի ներկայացուցիչներ։ Ներկայումս, ըստ Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանի, քաղաքում բնակվում է 2600 մարդ։
Բնակիչները նշում են, որ Ախթալայում աշխատատեղերը հիմնականում ապահովում է լեռնահարստացուցիչ կոմբինատը, ու թեև աշխատավարձը բարձր չէ, շատերն իրենց ընտանիքների կարիքները հոգալու այլ ելք չունեն և աշխատում են հանքերում։
Ըստ «Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանի՝ ամենամտահոգիչը ժողովրդագրական պատկերն է, բնակչության թիվը շարունակական նվազման միտում ունի։
Հիշեցնենք, որ 2024թ․-ի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղն ավերածությունների պատճառ էր դարձել նաև այս հատվածում։ Ինչպե՞ս են վերացվել աղետի հետևանքները և արդյո՞ք տուժած բնակիչները փոխհատուցում ստացել են։
Մանրամասները՝ տեսանյութում։
