ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ
Օգոստոս 03,2026 16:40
Շենգենյան վիզայի տրամադրման ընթացակարգերին նվիրված տեղեկատվական շարքի առաջին հոլովակում ներկայացվում են վիզայի դիմելու հիմնական փուլերը և պարզաբանվում է, թե ինչ է «վիզաների կասկադը»։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։
