Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում | Region

Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում

Օգոստոս 03,2026 18:16

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը ևս վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:

Նորություններ