Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 05,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 5-9-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Օգոստոսի  5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 5-9-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.5°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝          12.1°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.4°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ