The Independent-ը հրապարակել է Ոսկե գնդակի ֆավորիտների ցուցակը | Region

The Independent-ը հրապարակել է Ոսկե գնդակի ֆավորիտների ցուցակը

Օգոստոս 04,2026 22:14

Բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը կազմել և հրապարակել է ֆուտբոլային աշխարհի ամենապատվավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Աղբյուրի վարկածով՝ ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

Ուշագրավ է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ում շատերը համարում են գլխավոր ֆավորիտ, այս վարկանիշում եզրափակում է լավագույն տասնյակը, իսկ Լիոնել Մեսսին դեռևս պահպանում է իր տեղը լավագույն հնգյակում՝ առաջ անցնելով մի շարք աստղերից։

Լավագույն տասնյակն ամբողջությամբ ունի հետևյալ տեսքը.

  1. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)
  2. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
  3. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
  4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
  5. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)
  6. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  7. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  8. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)
  9. Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)
  10. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)

armsport.am

Նորություններ