Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 06,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի  6-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 6-10-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Օգոստոսի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 6-10-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.8°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         12°C (2013թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.1°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ