Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա
Օգոստոս 06,2026 22:32
Մեր հոգեւոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
«Երկու Վեհափառներս մնայուն կապի մեջ ենք իրար հետ եւ խորհրդակցում ենք մեր Հայրենիքին ու ազգին հուզող խնդիրների շուրջ։ Մեր խորը ընդվզումն ենք հայտնել Գարեգին Վեհափառին եւ նույնիսկ առաջարկել ենք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցչին ուղարկել։
Կոչ ենք անում պետական պատասխանատուներին հարգալից վեաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու եւ Վեհափառի նկատմամբ եւ հարցերը քննարկել փոխադարձ հասկացողության եւ պատշաճության սահմաններում` հարգելով պետության օրենքներն ու եկեղեցու ներքին կարգն ու կանոնը»։
