Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 12,2026 08:30

Օգոստոսի 12-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արևելյան և հյուսիս-արևելյան քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ արագությամբ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։

«Հայպետհիդրոմետ»–ից  հայտնում են, որ Երևանում գիշերը և երեկոյան առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 18-23 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+24,

Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+26,

Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+32,

Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34,

Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27։

Նորություններ