ՉԼ. Հայտնի են որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը | Region

ՉԼ. Հայտնի են որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

Օգոստոս 12,2026 14:16

Օգոստոսի 11-ի երեկոյան կայացան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով վերջնականապես հայտնի դարձան անցումային փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։

​Որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցեն հետևյալ զույգերը․

  • ​«Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Լիոն» (Ֆրանսիա)
  • «ՆԵԿ Նեյմեգեն» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)
  • «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) – «Սաբահ» (Ադրբեջան)
  • «Սլովան» (Սլովակիա) – «Ցելյե» (Սլովենիա)
  • «Սելտիկ» (Շոտլանդիա) – ԼԱՍԿ (Ավստրիա)
  • «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Վիկինգ» (Նորվեգիա)
  • «Լևսկի» (Բուլղարիա) – ԱԵԿ (Հունաստան)

​Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 25-ին։ Զույգերի հաղթողները դուրս կգան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլ, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում։

​Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է։ 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչում փարիզյան ակումբը հաղթել է Լոնդոնի «Արսենալին» (1-1, 11-մետրանոցներով՝ 4-3)։

armsport.am

Նորություններ