Քննարկվել է Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, համագործակցության մի շարք հարցեր
Ապրիլ 06,2024 16:53
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ։ Այս մասին դեսպանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ և հայերի հրաշալի բարեկամ Լիանա Կանելլիի հետ։ Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն ուղղված է տնտեսական, ակադեմիական և մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներգրավմանը»,- գրել է նա։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024