Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Օգոստոս 21,2026 14:52
«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատավոր Դավիթ Բալայանը նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառել։
Չալաբյանի գործով առաջին դատական նիստը կայացել է օգոստոսի 21-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում։ Գործը մակագրված է դատավոր Դավիթ Բալայանին։
Ավելի վաղ՝ հունիսի 24-ին, Չալաբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով։ Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում։
