Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 25,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ի երեկոյան ժամերին, 29-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`        38.6C (1977 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`             11.4°C (1960 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       24.7°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ