Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 08,2024 08:30

Երևան քաղաքում՝

Ապրիլի  8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի  8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի  8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 12-ին նույնքան կբարձրանա։

Նորություններ