Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է | Region

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

Օգոստոս 27,2026 11:15

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է։

Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցրոն կոմիտեից։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նույն գործով կալանավորվել է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

 

Նորություններ