Հայ ընտանիքները Թուրքիայում մտահոգված են երեխաների կրթությամբ
Թուրքիայի կրթության նախարարության տեսուչների կողմից անցկացված ստուգումները մտահոգություն է առաջացրել հայ ընտանիքների շրջանում: Երկու երեխաների մայր Ա.Հ.-ն թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել «Ակոս»-ին։ Նա նշել է, որ 14 տարի ապրել է Ստամբուլում, և իր երեխաները ինը տարի է, ինչ հաճախում են հայկական դպրոց:
Ա.Հ.-ն նշել է, որ կապ է հաստատել դպրոցի հետ, բայց ամառային արձակուրդների պատճառով ոչ մեկի հետ չի կարողացել խոսել: Նա նշել է, որ անհանգստանում են իրենց երեխաների ապագայի համար ու երեխաները տխրել են այդ լուրը լսելուց հետո: Ա.Հ.-ն փոխանցեց, որ այլ հայ ընտանիքներ նույնպես մտահոգված են այս զարգացումով։ Ըստ հայ ծնողի՝ երեխաները երջանիկ են հայկական դպրոցում ու չափազանց գոհ են դպրոցի տնօրինության, ուսուցիչների և անձնակազմի մոտեցումից:
Նա նշել է, որ չի ցանկանում, որ իր երեխաները տեղափոխվեն պետական կամ մասնավոր դպրոց՝ ընդգծելով, որ տեղափոխումը կխաթարի նրանց առօրյան։ Ըստ նրա՝ այդ պարագայում կքննարկվի Հայաստան վերադառնալու հարցը: Նրա խոսքով երեխաները դպրոցում որևէ խտրականության չեն ենթարկվել:
Աղբյուր՝ Agos
