«Ես հայրենադարձության իմ մեթոդն ունեմ». 44-օրյա պատերազմի մասնակից
Ապրիլ 08,2024 11:26
Վահագը 44-օրյա պատերազմի մասնակից է: Զորացրվելուց հետո մեկնել է Ուկրաինա՝ արտագնա աշխատանքի՝ հարազատների մոտ: Երեք տարի ավտովերանորոգողի արհեստը սովորելուց հետո որոշում է վերադառնալ հայրենիք:
«Հայրենիքից դուրս շատ բան հասկացա: Հասկացա, որ սեփական հողի վրա պետք է ապրեմ, մեր հայրենիքում գործունեություն ծավալեմ: Այստեղ ես ինձ ավելի լավ եմ զգում»,-ընդգծում է Վահագը:
Երիտասարդը գյուղում զբաղվում է ավտոմեքենաների նորոգմամբ: Շատ է ուզում այդ արհեստը սովորեցնել ուրիշներին: Ասում է՝ ես հայրենադարձության իմ մեթոդն ունեմ:
Ուզում է գյուղում իր արհեստանոցը ստեղծել, օգնում է համագյուղացիներին, նաև սովորեցնում իր ընկերներին:

Հեղինակ՝ Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)
REGIONSTV Գեղարքունիք

Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
