Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 10,2024 08:30

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի գիշերը կբարձրանա  ևս 4-5 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     25.0°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -2.2°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     11.5°C

Նորություններ