Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան
Սեպտեմբեր 20,2026 12:21
Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին հանձնարարվել է ընդունել չինական պատվիրակությանը։
