Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
Սեպտեմբեր 22,2026 11:34
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադան:
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ ՖԻԴԵ-ի հայ վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։
