Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ | Region

Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբեր 22,2026 14:57

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում արած գրառմամբ անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականում իր միջազգային կարիերայի ավարտին։

«Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար»,- գրել է աստղային ֆուտբոլիստը։

Մեսսին ազգային թիմի կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին։ «Ալբիսելեստեի» մրցակիցը կլինի Բենինի ընտրանին, իսկ հանդիպումը կկայանա Բուենոս Այրեսում։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով Լիոնել Մեսսին անցկացրել է ընդհանուր առմամբ 207 հանդիպում՝ դառնալով 125 գոլի և 68 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ազգային թիմի հետ հարձակվողը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ դարձել Ամերիկայի գավաթակիր։

armsport.am

Նորություններ