Բնակավայրերի հարևանությամբ Ադրբեջանի ԶՈՒ որևէ ներկայություն լուրջ վնաս է հասցնելու ՀՀ անվտանգությանը | Region

Բնակավայրերի հարևանությամբ Ադրբեջանի ԶՈՒ որևէ ներկայություն լուրջ վնաս է հասցնելու ՀՀ անվտանգությանը

Ապրիլ 09,2024 21:21

Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս Այրում և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ 

«Ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին: Դա անհնարինության է վերածելու մարդկանց կյանքը, կոպտորեն խախտելու է նրանց իրավունքները և խաթարելու է անվտանգությունը, մեկուսացնելու է բնակավայրեր և լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ սա որևէ առնչություն չունի սահմանների որոշման հետ (դելիմիտացիա կամ սահմանազատում):

Հավաքագրած փաստերը, ուսումնասիրությունների մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»,- մանրամասնել է Թաթոյանը։

Նորություններ