Թուրքիայում 5.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Region

Թուրքիայում 5.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեպտեմբեր 24,2026 16:07

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Քարաքյոփրու շրջանում 5.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը» (AFAD) հաղորդել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 7.39 կիլոմետր խորության վրա ու զգացվել է նաև հարակից նահանգներում։

Երկրաշարժից հետո քաղաքացիները դուրս են եկել փողոցներ, այգիներ և այլ հասարակական այլ վայրեր։ Շանլըուրֆայի բոլոր կրթական հաստատությունները, մանկապարտեզները և դպրոցները դադարեցրել են կրթական գործունեությունը երկրաշարժի պատճառով:

Աղբյուր՝ ermenihaber.am

Նորություններ