Չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են
Սեպտեմբեր 27,2026 20:28
Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։
Ժամը 20։00-ին ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է քվեների հաշվարկը։
Այսօր ընտրություններ էին անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
Թումանյանում ավագանու ընտրություններն անցկացվում էին համամասնական, իսկ Ֆերիկում, Արզնիում և Լերմոնտովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Լերմոնտովոյում անցկացվել են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։
