Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.5°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.7°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.3°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
