Էդգար Ղազարյանի նկատմամբ սահմանվեց 2 տարի ժամկետով ազատազրկում, սակայն դատարանը որոշեց այն չկիրառել, նշանակեց 1 տարի փորձաշրջան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանը 2 տարի ժամկետով ազատազրկում սահմանեց, սակայն դատարանը որոշեց այն պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարի փորձաշրջան։ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորներին իրենց գործունեության առնչությամբ արատավորելու համար։
Ղազարյանն, ըստ մեղադրանքի, քննադատել է Սահմանադրական դատարանի դատավորներին։ Նրա հայտարարությունները հնչել էին ՍԴ-ի՝ «Անկախության հռչակագրին» վերաբերող հայտնի որոշումից հետո, որում օգտագործվել էր «զավակին խժռող ծնողի» ձևակերպումը։ Պաշտպանական կողմը նշում է, որ Ղազարյանի հայտարարությունները եղել են վերլուծության արդյունքում ձևավորված գնահատողական դատողություններ։
Այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ էր կայացվել։
