«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, գերեզմանների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը»․Ալիև | Region

«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, գերեզմանների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը»․Ալիև

Հոկտեմբեր 07,2026 12:09

Ալիևը Հայաստանից պահանջում է տեղեկություններ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին։
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը, պայմաններ ստեղծի համապատասխան արխիվները բացելու և վկաների ցուցմունքները հավաքելու համար»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ անհետ կորածների հարցով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր  ուղերձում։

Նա նշել է, որ այդ տեղեկությունների տրամադրումը ոչ միայն իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն է, այլև դա կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը։

«Կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, պահանջում է վստահության ամրապնդում և հակամարտության մարդասիրական հետևանքների վերացում։ Անհետ կորածների ճակատագրի պարզաբանումն այս գործընթացի անբաժանելի մասն է։ Մարդկանց ճակատագրին վերաբերող տեղեկությունները չպետք է քաղաքական պայմանավորվածությունների առարկա դառնան»,-ասել է Ալիևը։

 

Նորություններ