Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք | Region

Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք

Հոկտեմբեր 09,2026 15:27

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։

«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով։

Նորություններ