Նա երբեք չի հոգնում․ Ինտերի հերթական տեսանյութը Մխիթարյանի մասնակցությամբ
Հոկտեմբեր 09,2026 16:17
Միլանի «Ինտերը» շարունակում է ուրախացնել հայ երկրպագուներին՝ իր սոցցանցերում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութեր տեղադրելով։
Այս անգամ «ներաձուրիները» մակագրել են հերթական տեսանյութը հետևյալ գրվածքով․ «Մխիթարյանը երբեք չի հոգնում»։
Հիշեցնենք, որ «Ինտերը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ հոկտեմբերի 10-ին՝ Սերիա Ա-ի շրջանակներում հանդիպելով «Պարմայի» հետ։
