ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը
Հոկտեմբեր 09,2026 22:14
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար
Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին։
