Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
Հոկտեմբեր 10,2026 22:16
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին հատուկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հայ ֆուտբոլիստն այսօր իր սոցցանցերի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալացի երգիչը ձեռքում պահել է հայ ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը։ Բոչելին, ով, ի դեպ, հայտնի է որպես «Ինտերի» մեծ երկրպագու, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին նվերի համար։
«Շատ սիրելի Միկի, ես նոր ստացա այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում ասում է երաժշտության լեգենդը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից:
