Ծանրամարտի երիտասարդների և Մ23 առաջնություն. այսօր ունենք երեք ներկայացուցիչ | Region

Ծանրամարտի երիտասարդների և Մ23 առաջնություն. այսօր ունենք երեք ներկայացուցիչ

Հոկտեմբեր 13,2026 11:21

Մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանը կներկայացնեն երեք ծանրորդներ։

Այսօր մրցահարթակ դուրս կգան 65 կգ քաշայիններ Դավիթ Առաքելյանն ու Արտուշ Գրիգորյանը՝ ուժերը չափելով երիտասարդների պայքարում։

Ավելի ուշ՝ ժամը 13:00-ին, մինչև 23 տարեկանների մրցաշարում պայքարի մեջ կմտնի 65 կգ քաշային Սեյրան Խուդանյանը։

Առաջնության ընթացքին և հայ ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ այստեղ։

armsport.am

Նորություններ