Լրացել է Արման Դիլանյանի որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը․ վաղը ՍԴ-ում նոր նախագահ ընտրելու նիստն է անցկացվելու
Հոկտեմբեր 13,2026 13:15
2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, ինչի կապակցությամբ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր:
Նախատեսվում է, որ վաղը Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ է անցկացվելու՝ ՍԴ 9 դատավորներն իրենց կազմից նոր նախագահ ընտրելու համար։
Ըստ օրենքի՝ ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի։
Նախքան ընտրությունը տեղի կունենան ինքնառաջադրումներ կամ առաջադրումները:
Այս պահին հայտնի չէ, ՍԴ դատավորներից ովքեր են առաջադրվելու կամ ում կառաջադրեն բարձր դատարանի նախագահի պաշտոնին:
