Երիտասարդները հեռանում են գյուղերից, չեն շտապում ընտանիք կազմել․ ո՞րն է ելքը
Լոռու մարզի Քարինջ և Մարց գյուղերի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։
Սակայն, ինչպես Regions TV-ին հայտնեցին տեղաբնակները, այդ գործով հիմնականում զբաղվում են տարեցները, երիտասարդներից շատերը հեռանում են իրենց ծննդավայրից։ Կայուն եկամտի ապահովման դժվարությունները նրանց ստիպում է աշխատանք փնտրել այլ վայրերում։ Անասնապահությունն էլ, պահանջելով ամենօրյա ծանր աշխատանք ու զգալի ծախսեր, ոչ միշտ է ապահովում բավարար եկամուտ։
Գյուղերի երիտասարդներն աշխատանք են փնտրում մոտակա քաղաքներում և Երևանում։ Կան ընտանիքներ, որոնք արդեն իսկ մշտական բնակության են տեղափոխվել այլ վայրեր։
2025 թ․-ին, պաշտոնական տվյալներով, Քարինջում ոչ մի ամուսնություն չի գրանցվել, իսկ Մարց գյուղում, նույն ժամանակահատվածում, 1 ամուսնություն և 1 ծնունդ է գրանցվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
