Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել  | Region

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել 

Հոկտեմբեր 21,2026 18:44

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Ղուկասյանը, որը գտնվում է տնային կալանքում, այսօր տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը։

Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտարարել է, որ «հին դրվագներով քննություն է իրականացվում։ Գույքերի օտարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է»։

 

 

Նորություններ