ՀՀ նախագահը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան X-ի էջը:
«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպումը կայացել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։
Ավելի վաղ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ՝ ԱԷՄԳ-ի ղեկավարի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և այլոց հետ: