Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ․Դենիս Ջորկաեֆը հայտարարություն է տարածել
Հարգելի՛ ֆուտբոլասեր բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իմ հայտարարությունից անմիջապես հետո իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման։
Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։
Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։
Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։
Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։
Առջևում կարևոր աշխատանք կա։
Դենիս Ջորկաեֆ
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբորը՝ Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը, ով մոր կողմից հայկական արմատներ ունի, «Սյունիք» ֆուտբոլային ակումբը առաջադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում։
