Հայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ | Region

Հայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ

Նոյեմբեր 27,2026 22:13

Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թ. ինն ամիսների արդյունքներով տարեկան կտրվածքով աճել է 5,9%-ով։ ՀՆԱ-ի աճի մեջ ամենամեծ ներդրումն են ունեցել ծառայությունների ոլորտը (ֆինանսական գործունեություն, տեղեկատվություն և կապ), ինչպես նաև շինարարությունն ու հանքարդյունաբերությունը (տարեկան կտրվածքով աճել են համապատասխանաբար 7,7%-ով, 14,0%-ով, 20,2%-ով և 21,1%-ով)։ Դրա մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ամփոփագրում։

Պահանջարկի տեսանկյունից աճն ապահովել են սպառողական ծախսերը (տարեկան կտրվածքով՝ +7,3%) և ներդրումները (տարեկան կտրվածքով՝ +9,4%)։

Ըստ կանխատեսումների՝ սպառողական և ներդրումային բարձր ակտիվության պայմաններում ՀՆԱ-ի աճը 2026 թ. արդյունքներով կկազմի 6%։

Նորություններ